ԵԱՏՄ երկրները սահմանել են սպառողների իրավունքների պաշտպանության 2025 թվականի առանցքային ուղղությունները

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում, որն անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ, քննարկվել են Միության երկրների համատեղ աշխատանքի 2025 թվականի հեռանկարային ուղղությունները:

Նիստի մասնակիցները տվել են ԵԱՏՄ երկրների մոտ ապագայի համատեղ գործողությունների նոր ոլորտային ծրագրի մշակման մեկնարկը: Ծրագրի գլխավոր գերակայությունների թվում է առևտրի և ծառայությունների ոլորտների թվայնացման, նորարարությունների և խելացի ծառայությունների ներդրման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության պետական և հանրային ինստիտուտների նկատմամբ բնակչության վստահության ամրապնդումը:

Խորհրդատվական կոմիտեի նիստի ընթացքում մասնակիցները համաձայնեցրել են «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ակնարկների իրականացման ընդհանուր մոտեցումների մասին» Հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի նախագծի տեքստը։ Այդ փաստաթուղթը ներկայացվել է ԵՏՀ կոլեգիայի քննարկման։

Բացի այդ, քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրում, անդրսահմանային վեճերի կարգավորման խնդիրների վերաբերյալ ԵՏՀ-ի կողմից իրականացված վերլուծական հետազոտության արդյունքները։

«Էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի շահերի հավասարակշռության վրա։ Իհարկե, առաջին հերթին խոսում ենք սպառողների իրավունքների պաշտպանության մասին։ Բայց անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների կարծիքները։ Դա թույլ կտա Միության շրջանակներում ստեղծել արդյունավետ իրավական բազա, որում հաշվի են առնվելու թե՛ վաճառողի, թե՛ գնորդի շահերը», — այս հարցի քննարկման ընթացքում ընդգծել է Վալենտին Տատարիցկին։

ԵՏՀ նախարարը նաև կարևորել է համաշխարհային փորձի և անդամ պետությունների լավագույն ազգային պրակտիկաների կիրառումը արդյունավետ մեխանիզմների մշակման և Միության ամբողջ տարածքում սպառողների իրավունքների պաշտպանության հավասար հնարավորությունների ապահովման համար:

Խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի և Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչներ։

Վալենտին Տատարիցկին վստահություն է հայտնել, որ նման համատեղ միջոցառումները նպաստում են ավելի լայն մասշտաբով ոլորտային երկխոսության զարգացմանը և միավորում ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ներուժը։

Սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեն հարթակ է, որը միավորում է պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարար համայնքների ներկայացուցիչներին ԵԱՏՄ երկրների միասնական սպառողական շուկայում ծագող արդիական խնդիրների համատեղ քննարկման համար:

Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունը Խորհրդատվական կոմիտեի նիստին Հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության համատեղ միջոցառումների պլանի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունների գործնական իրագործումն էր, որոնք ձեռք են բերվել 2024 թվականի նոյեմբերին Սամարղանդում ՇՀԿ երկրների սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների խորհրդատվական հանդիպմանը Հանձնաժողովի մասնակցության ընթացքում: