Սա ամենամյա ակնարկ է, որը թույլ է տալիս գնահատել կատարված աշխատանքը և նախանշել հետագա քայլերը համագործակցության խորացման համար:
Ինչպես հետևում է զեկույցից, «հնգյակի» երկրներն ապահովում են ազգային տրանսպորտային ենթակառուցվածքի և առանցքային եվրասիական երթուղիների զարգացումը: Սա լիովին համապատասխանում է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման ռազմավարական նպատակին և նպաստում կայուն լոգիստիկ համակարգի ստեղծմանը, ինչը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին:
Ընդ որում, ԵԱՏՄ-ում տրանսպորտային ենթակառուցվածքի հիմքը կազմում են եվրասիական տրանսպորտային միջանցքները, որոնց ստեղծումը և զարգացումը նախատեսված է ԵԱՏՄ մասին պայմանագրով: Փորձագիտական գնահատմամբ՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներին բաժին է հասնում դեպի ԵԱՏՄ տարանցիկ փոխադրումների ծավալի շուրջ 70%-ը, ինչը խոսում է ԵԱՏՄ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգման կարևորության մասին:
«Ժամանակակից պայմաններում հատկապես կարևոր են միջազգային կոոպերացիան և ռեսուրսների միավորումը տարանցման ներուժի բացահայտման, արտահանման երթուղիների տարբերակման և ավանդական և նոր միջանցքներով անխափան, տնտեսապես արդյունավետ փոխադրումների ապահովման համար», -նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը:
Հատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանը, որով 2024 թվականին երկաթուղային տրանսպորտով փոխադրվել են 11.9 մլն տոննա բեռներ: Փորձագիտական գնահատմամբ՝ ենթակառուցվածքի արդիականացումը և երկաթուղային և համակցված փոխադրումների զարգացումը թույլ կտա միայն միջանցքի արևելյան երթուղու թողունակությունը մինչև 2027 թվականն ավելացնել մինչև 15 մլն տոննա և մինչև 2030 թվականը՝ մինչև 20 մլն տոննա: Հաշվի առնելով Իրանին ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակի շնորհումը և ԵԱՏՄ և Իրանի միջև Ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ զարգացմանն ուղղված համագործակցությունը հեռանկարային է համարվում նաև ԵԱՏՄ — Իրան ձևաչափով դիտարկելիս: Նրա տարածքը և Պարսից ծոցում նրա նավահանգիստները չափազանց կարևոր օղակ են «Հյուսիս-Հարավ» երթուղին դեպի Հնդկաստան տանելու համար: Նախատեսվում է ակտիվացնել ԵԱՏՄ երկրների աշխատանքները միջանցքի զարգացման ուղղությամբ:
Հանձնաժողովն աշխատում է ԵԱՏՄ և Իրանի միջև Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում տրանսպորտի և տարանցման ոլորտում համագործակցության ենթակոմիտեի գործունեության կազմակերպման ուղղությամբ:
Շարունակվում է աշխատանքը Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ տրանսպորտի հարցերով ոլորտային համագործակցության զարգացման ուղղությամբ, Մինչև 2030 թվականը տրանսպորտի, ենթակառուցվածքի և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման ոլորտում Հանձնաժողովի և ԱՊՀ ՀՏԽ Գործկոմի միջև համագործակցության պլանի իրականացումը, Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի կատարման ապահովումը:
Վերջնարդյունքում Հանձնաժողովի և ՄԻույթան երկրների բոլոր գործողություններն ուղղված են ԵԱՏՄ տարանցիկ ներուժի արդյունավետության բարձրացմանը: