Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵԱՏՄ երկրները համակարգել են դիրքորոշումները ԱՀԿ 12-րդ Նախարարական կոնֆերանսի արդյունքներով հետագա աշխատանքի համար
ԵԱՏՄ երկրները համակարգել են դիրքորոշումները ԱՀԿ 12-րդ Նախարարական կոնֆերանսի արդյունքներով հետագա աշխատանքի համար
10.11.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ԵՏՀ միջև Առևտրի համաշխարհային կազմակերպության հարցերով փոխգործակցության աշխատանքային խմբի նիստը։ Կողմերը քննարկել են այս տարվա հունիսին Ժնևում կայացած ԱՀԿ 12-րդ Նախարարական կոնֆերանսի արդյունքները և ԵԱՏՄ-ի վերազգային իրավասությանն առնչվող ոլորտներում աշխատանքի համակարգման հարցերը։
«Չնայած ԱՀԿ-ի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին և խնդիրներին, Նախարարական կոնֆերանսը ցուցադրել է բարեփոխումների գործընթացին անցնելու կազմակերպության պատրաստակամությունը, որն, անկասկած, համապատասխանում է համաշխարհային տնտեսության շահերին, - ընդգծել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: - ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայացուցիչները նշել են Ղազախստանի հաջողված նախագահությունը, ինչպես նաև այն դրական դերը, որը նա կատարել է որպես կոնֆերանսի համակազմակերպիչ»։
Աշխատանքային խմբի նիստի արդյունքների հիման վրա համաձայնեցվել են Էլեկտրոնային առևտրի, ԱՀԿ-ի բարեփոխման համատեղ նախաձեռնության, ինչպես նաև Առևտրի ընթացակարգերի պարզեցման կոմիտեի տարանցման հարցերով մասնագիտացված նստաշրջաններին ԵԱՏՄ երկրների մասնակցության շրջանակներում աշխատանքի մոտեցումները: