Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառումը խթանում է անդամ պետությունների արդյունաբերական կոոպերացիայի զարգացումը և արտահանումը: Սա ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Վիտալի Վովկն այս թեմայով ԵՏՀ հարթակում կայացած սեմինարի ընթացքում:
Ըստ Վիտալի Վովկի՝ նման մաքսային ընթացակարգը, որը նախատեսում է օտարերկրյա ապրանքների օգտագործում՝ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ժամանակավոր ազատմամբ, օգնում է Միությունում կատարելագործել արտադրական գործընթացները և բարձրացնել ապրանքների մրցունակությունը: Ըստ էության, այն եվրասիական «հնգյակի» երկրների ինտեգրման ներուժի կարևոր տարրերից է:
«Բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրելիս սեփական իրավասությունների ու տեխնոլոգիաների զարգացման և երրորդ երկրներ դրանց արտահանման ավելացման վերաբերյալ Միության պետությունների ղեկավարների նախաձեռնությունները Հանձնաժողովի կողմից իրականացնելու համար հարկ է ավելի լիարժեք օգտագործել մեր ինտեգրման ներուժը, — նշել է Վիտալի Վովկը: — Սա անհրաժեշտ է արդյունաբերական կոոպերացիայի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման և մրցունակ արտադրանքի ելքի նոր արդյունավետ մեխանիզմների մշակման համար»:
Սեմինարում հատուկ ուշադրություն են դարձրել վերամշակման մաքսային ընթացակարգի գործնական կիրառման, Միության պետությունների մաքսային մարմինների կողմից դրա իրականացման վարչական ասպեկտներին, արտադրողներին և արտահանողներին տրվելիք առավելություններին:
Արդյունաբերության այլ ոլորտների թվում, որտեղ ակտիվորեն կիրառվում է կամ կարող է կիրառվել նշված ընթացակարգը, նշվել են ավիաշինությունն ու նավաշինությունը, երկաթուղային մեքենաշինությունը, ավտոմոբիլաշինությունը՝ ներառյալ շարժիչների արտադրությունը, մետաղագործությունը, դեղագործությունը, փայտամշակումը, քիմիական, թեթև արդյունաբերությունը և մի շարք այլ ոլորտներ:
Նշված ոլորտներում կոոպերացիոն մատակարարումների դինամիկայի վերլուծությունը վկայում է ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և երրորդ երկրների շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ընդլայնման համար առկա զգալի ներուժի մասին: