Երևանում քննարկել են ԵԱՏՄ երկրների միջև մաքսային համագործակցությունը
11.06.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման արդիական հարցեր, ինչպիսիք են ԵԱՏՄ մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումը, մաքսային սահմանների հատման պարզեցումը, ինչպես նաև դրա կատարելագործման հեռանկարները:
Կողմերը կարևորել են կառուցողական փոխգործակցությունը Միության ամբողջ տարածքում մաքսային վարչարարության միասնականության ապահովման համար։
Աշխատանքային այցի ընթացքում Ռուսլան Դավիդովը նաև աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի հետ: Հանձնաժողովի մաքսային բլոկի ղեկավարը գործընկերների հետ առարկայորեն քննարկել են մաքսային ոլորտում հեռանկարային տեխնոլոգիաների օգտագործումը, մաքսային տեղեկատվության փոխանակումը, մաքսային արժեքի վերահսկողությունը, Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի իրագործումը և փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը, ինչպես նաև հետագա աշխատանքի պլանները: