Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինը ԵՏՀ կենտրոնակայանում հրավիրել է «Թվային տեխնիկական կարգավորումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» նախագիծը համակարգող աշխատանքային խմբի նիստը:
ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները և Հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են նախագծի իրականացման ընթացքը, այդ թվում՝ դրա առանձին փուլերի կատարման ժամկետները:
Աշխատանքային խմբի անդամները բարձր են գնահատել այս թեմայով քննարկումը, որը կայացել է Աստանայում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված պրոֆիլային նստաշրջանում: Համաժողովում քննարկված նշված ոլորտի առանցքային հարցերը և աշխատանքի ուղղությունները հիմնական էին նաև ԱԽ նիստում:«Նախագծի բոլոր մասնակիցներին կոչ եմ անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ընթացիկ տարում դրա գործարկումն ապահովելու համար», - նիստի մասնակիցներին դիմել է Ալեքսանդր Սուբոտինը:
Թվային տեխնիկական կարգավորման նախագիծն ուղղված է արտադրանքի անվտանգության պահանջների մշակման գործընթացը թվային միջավայր տեղափոխելուն, ինչպես նաև օգտվողների լայն շրջանակին այս պահանջների և դրանց կատարման գնահատման ընթացակարգերի լիարժեք և հարմարավետ հասանելիության տրամադրմանը:
Համակարգող խումբն իրականացնում է նախագծի մշակման ընդհանուր ղեկավարում, դրա իրականացման մշտադիտարկում, քննարկում է խնդրահարույց հարցերը և տարաձայնությունները, կազմակերպում նախագծի ընդունման-հանձնման փորձարկումները, իրականացնում նախագծային գործունեության հետ կապված այլ գործառույթներ Հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի N 196 կարգադրությանը համապատասխան: