Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք

Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում:

«Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը:

Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին:

Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը:

Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում  ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին:

«ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը:

Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար:

ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին: