ԱՏԳ մասնակիցները նոր ծածկագրեր են ստացել ԵԱՏՄ և Մոնղոլիայի միջև առևտրի շրջանակներում առանձնաշնորհների համար

2026 թվականի հուլիսի 22-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության, նրա անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև կնքված Ժամանակավոր առևտրային համաձայնագիրը։

 

Մաքսային հայտարարագրման ժամանակ Մոնղոլիայից կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունից ծագող և Համաձայնագրի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային առանձնաշնորհի կիրառում նշելու համար նախատեսված է նոր ծածկագիր՝ «МЕ», իսկ ապրանքի ծագման մասին EAM հավաստագրի մասին տեղեկություններ նշելու համար՝ «06022» ծածկագիրը։

Համապատասխան որոշումն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2026 թվականի հուլիսի 21-ին։

Նշենք, որ նշված որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։ Մինչ այդ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ անհրաժեշտ է կիրառել է «ТИ» ծածկագիրը (մաքսատուրքերի վճարման այլ՝ 1.1 ենթաբաժնում չնշված արտոնություններ) և «06999» ծածկագիրը (ապրանքի ծագման հետ կապված այլ փաստաթղթեր)։

Նոր ծածկագրերի կիրառումը պարզեցնում է արտաքին առևտրային գործառնությունների հաշվառումը և նպաստում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս ֆինանսական ծախսերի նվազմանը։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին Մինսկում։