ԵՏՀ-ում քննարկել են ապրանքային նշանների, ապրանքանիշերի և բրենդների մասին տեղեկություններ նշելու կանոնների միասնականացումը և կարգավորումը

Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի՝ Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել են ապրանքների մաքսային հայտարարագրման կանոնների հետագա կատարելագործմանը և միասնականացմանն ուղղված մի շարք նախաձեռնողական առաջարկներ, որոնք ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից։ Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ պետությունների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչներ։

Փորձագետները քննարկել են Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում, ինչպես նաև Միության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ երկրների մի շարք առաջարկներ։

Հատուկ ուշադրություն են դարձրել ապրանքային նշանների և մտավոր սեփականության այլ օբյեկտների, ինչպես նաև ապրանքանիշերի ու բրենդների մասին տեղեկություններ նշելու կանոնների միասնականացման և համակարգման հետ կապված հարցերին։ Բացի դրանից, փորձագետները քննարկել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկներ, որոնք կհստակեցնեն մտավոր սեփականության օբյեկտների մասին տեղեկությունների հնարավոր կազմը։

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ։

Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ կապված ապրանքների հայտարարագրի լրացման ձևի և կարգի հետ:


Скачать исходники фотографий