ԵԱՏՄ-ում մակնշման միասնականացված կանոնները տարածվել են կարմիր և սև խավիարի, հեծանիվների, քսայուղերի, հականեխիչների վրա
08.07.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը, քննարկելով Ռուսաստանի Դաշնության առաջարկները, որոշումներ է ընդունել ապրանքների մի շարք նոր կատեգորիաների նկատմամբ թվային մակնշման ընդհանուր կանոնները սահմանելու մասին:

Մասնավորապես, խոսքը թառափի և լոսդազգիների խավիարի, հեծանիվների և հեծանիվի հենոցների, առանձին տեսակի քսայուղերի, քսանյութերի և հատուկ ավտոմոբիլային հեղուկների, հակամանրէային ազդեցությամբ կոսմետիկական միջոցների, ինչպես նաև ախտահանման միջոցների մասին է:

«Մակնշվող ապրանքների թվի ընդլայնումը վկայում է Միության մակնշման ընդհանուր համակարգի զարգացման մասին, որը սպառողին թույլ է տալիս համոզվել արտադրանքի իսկության հարցում, ինչպես նաև բարձրացնում է շուկայի բարեխիղճ մասնակիցների մրցունակություն ապօրինի շրջանառության նվազեցման հաշվին», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը
Նա ընդգծել է, որ ապրանքների նոր խմբերի մակնշումը կիրականացվի, ինչպես նախկինում, միասնականացված կանոններով։ Միաժամանակ հաշվի են առնվում ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպական մոդելի դրույթները, որը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի 2019 թվականի որոշմամբ։ Այսպիսով, ապահովվելու է մակնշման ծածկագրերի փոխադարձ ճանաչում, ինչը կբացառի Միության տարածքում շրջանառելիս ապրանքները վերամակնշման անհրաժեշտությունը: