Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը ղազախստանյան կողմի առաջարկով փոփոխություններ են կատարել Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում։ Հավանության են արժանացել «Երկաթուղային մեքենաշինություն» ոլորտի «Առաձգական սեղմակներով ռելսային ամրակներ» ապրանքային արտադրանքին առնչվող արտադրական պայմանները և տեխնոլոգիական գործառնությունները։
Ընդունված պայմանների կատարման պարագայում ռելսային ամրակները կհամարվեն ԵԱՏՄ-ում արտադրված և անխոչընդոտ կմասնակցել պետական գնումներին Միության երկրներում։
Հիշեցնենք, որ այն ապրանքի ծագման երկիրը, որի արտադրման պայմանները որոշվում են Կանոններով, պետական գնումներին մասնակցելու դեպքում հաստատվում է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանից քաղվածք տրամադրելու միջոցով։