Անցումային դրույթներ են սահմանվել խաղալիքների վերաբերյալ տեխկանոնակարգերի փոփոխությունների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սահմանել է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխկանոնակարգում կատարված փոփոխությունները գործողության մեջ դնելու կարգը, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարվա նոյեմբերի 26-ից։

Տեխկանոնակարգի պահանջներին խաղալիքների համապատասխանության հավաստագրերը, որոնք տրվել են մինչև փոփոխությունների ուժի մեջ մտնելը, գործելու են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։ Նշված փաստաթղթերի գործողության ընթացքում թույլատրվում է արտադրել և շրջանառության մեջ դնել խաղալիքներ։ Նման արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է դրանց ծառայության ժամկետի կամ պիտանիության ժամկետի ընթացքում:

«Խաղալիքների անվտանգության մասին» տեխկանոնակարգի փոփոխությունները կատարվել են ԵՏՀ խորհրդի 2024 թվականի մայիսի 14-ի N 50 որոշմամբ։

Փոփոխությունների շրջանակներում փաստաթղթում ճշգրտումներ են ներառվել, որոնց անհրաժեշտությունը սահմանվել է դրա կիրառման պրակտիկայի հիման վրա։ Բացի այդ, տեխկանոնակարգը լրացվել է նոր եզրույթներով, ինչպիսիք են՝ «բուրավետացված խաղալիք», «փափուկ լցոնված խաղալիք», «չխկչխկան», «համայկն հատկությունները զարգացնող հավաքածու (համի հավաքածու)» և մի շարք այլ եզրույթներով, ինչպես նաև նոր տեսակի խաղալիքներին ներկայացվող պահանջներով։ Դրանց թվում են հոտառություն զարգացնող սեղանի խաղերը, համի հավաքածուները և որոշ այլ խաղեր: