Հստակեցվել է հրդեհային անվտանգության ապահովման միջոցների վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգի արտադրանքի ցանկը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 17-ին փոփոխություններ է կատարել այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Հրդեհային անվտանգության և հրդեհաշիջման ապահովման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) տրամադրմամբ:


Ընդհանուր նշանակության հրդեհաշիջման փոշիներին առնչվող ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համապատասխանեցվել են ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում կատարված փոփոխություններին: Բացի այդ, խմբագրվել է հրդեհային ավտոմատիկայի համակարգերի տեխնիկական միջոցների անխափան էլեկտրասնուցման աղբյուրներին առնչվող ԱՏԳ ԱԱ ծածկագիրը:

 

Արտադրանքի ցանկի անվանումը նաև համապատասխանեցվել է Միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու կարգի 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, որը հաստատվել է ԵՏՀ խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի N 130 որոշմամբ: