Գլխավոր էջ
/
Լուրեր
/
Հաստատվել է բնական այրվող գազի այն տեսակների ցանկը, որոնց համար մաքսային ընթացակարգերի ժամանակ անհրաժեշտ է լինելու ներկայացնել համապատասխանության հայտարարագիր
Հաստատվել է բնական այրվող գազի այն տեսակների ցանկը, որոնց համար մաքսային ընթացակարգերի ժամանակ անհրաժեշտ է լինելու ներկայացնել համապատասխանության հայտարարագիր
12.01.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է այն արտադրանքի ցանկը, որի վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ներկայացմամբ։Մաքսային հայտարարագիրը ներկայացնելիս, գազի ներմուծողը պետք է ներկայացնի համապատասխանության հայտարարագիր կամ նման փաստաթղթի մասին տեղեկություններ, ինչպես դա նախատեսված է ցանկով։
Տեղեկանք
«Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ին և տարածվում է.
- մայրուղային խողովակաշարերով փոխադրման նախապատրաստված,
- արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության,
- սեղմված, որպես ներքին այրման շարժիչների վառելիք օգտագործման համար նախապատրաստված,
- հատուկ նախապատրաստումից հետո հեղուկացված և որպես վառելիք օգտագործվող բնական այրվող գազի վրա։
Տեխնիկական կանոնակարգում սահմանվել են պահանջներ գազի մեջ ծծմբաջրածնի, թթվածնի, ածխածնի երկօքսիդի, ծծմբաջրածնի, մերկապտանային և ընդհանուր ծծմբի, մեխանիկական խառնուրդների պարունակության և մի շարք այլ ցուցանիշների վերաբերյալ