Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատման կարգը։
Առանցքային հարցը, որի լուծմանն է ուղղված գնահատման կարգը, Միության տեխկանոնակարգով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող պահանջները գիտության, տեխնոլոգիաների, արտադրությունների և փորձարկման բազայի ժամանակակից զարգացմանը համապատասխանեցնելն է։
Գնահատման կարգը սահմանում է ԵԱՏՄ տեխկանոնակարգերի գիտատեխնիկական մակարդակի գնահատման կազմակերպման, պլանավորման և անցկացման և այդ գնահատման արդյունքների քննարկման փուլերն ու ընթացակարգերը։
Գնահատման կարգը նպատակաուղղված է տեխնիկական կանոնակարգերով և դրանց ստանդարտներով սահմանված արտադրանքին ներկայացվող պահանջների ժամանակին արդիականացման համակարգված աշխատանքին՝ հիմնված նման պահանջների արդիականության, հիմնավորվածության և հեռանկարային լինելու վերլուծության վրա. Միության համապատասխան տեխկանոնակարգերի կիրառման ոլորտում ներառված արտադրանքի մրցունակության և արտահանման ներուժի բարձրացման համար պայմանների ստեղծմանը:
Տեղեկանք
Ներկայումս ԵԱՏՄ շրջանակներում ընդունվել է 52 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 47-ն ուժի մեջ է մտել։ Եվս 10 տեխնիկական կանոնակարգ մշակման փուլում է։