Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
Հաստատվել է ԵԱՏՄ գիտատեխնիկական զարգացման երկարաժամկետ ծրագիրը
Հաստատվել է ԵԱՏՄ գիտատեխնիկական զարգացման երկարաժամկետ ծրագիրը
15.09.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է «Եվրասիական տնտեսական միության գիտատեխնիկական զարգացման «շրջանակային» բնույթի երկարաժամկետ ռազմավարական ծրագրի մասին» հանձնարարականը:Ծրագիրը մշակվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման շրջանակներում և ուղղված է համատեղ նորարարական նախագծերի զարգացման գործում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորման հաշվին մրցունակ գիտահետազոտական ներուժի ձևավորմանը և Միության երկրների տնտեսությունների տեխնոլոգիական մակարդակի բարձրացմանը:
Ծրագրով սահմանվել են փոխադարձ հետաքրքրության ոլորտները, գիտատեխնիկական զարգացման բնագավառում անդամ պետությունների փորձի փոխանակման և փոխգործակցության կարգը, համատեղ հետազոտությունների և նորարարական նախագծերի կազմակերպման չափորոշիչները, ինչպես նաև հաշվի են առնվել անդամ պետությունների կողմից իրականացվող համագործակցության ուղղություններն ու գերակայությունները: