Հաստատվել է ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի ներդրման ճանապարհային քարտեզը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը ապրիլի 21-ին Մոսկվայում կայացած նիստում հաստատել է Եվրասիական տնտեսական միությունում նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ փոխադրումների հետագծման մեխանիզմի ներդրման ճանապարհային քարտեզը։

ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 3-ից։ Հանձնաժողովի կողմից մշակված ճանապարհային քարտեզը պարունակում է համալիր միջոցառումներ, որոնց իրականացումը թույլ կտա սկսել ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծումն արդեն 2024 թվականի հունվարից։