Նորություններ

27.07.2022 (Обновлено: 09.08.2022 14:28)

Հաստատվել է թեթև արդյունաբերության արտադրանքի միջպետական ստանդարտների մշակման նոր ծրագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրագործման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը։

Ծրագրի գործող տարբերակը երկրների կողմից կատարվել է ամբողջ ծավալով՝ մշակվել և վերանայվել է 58 միջպետական ստանդարտ։

Նոր հրատարակությունը նախատեսում է 189 միջպետական ստանդարտի մշակում և վերանայում՝ գերատեսչական և ազգային փաստաթղթերը միասնական միջպետական ստանդարտներով փոխարինելու, ինչպես նաև հնացած միջպետական ստանդարտների արդիականացման համար։