Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերի 26-ի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2025 թվականի հիմնական ուղղությունները:
Միջազգային գործունեության հիմնական ուղղությունները հանդիսանում են Միության այս ոլորտի համակարգաստեղծ փաստաթուղթ և մշակվում են անդամ պետությունների հանձնարարականներին համապատասխան:
Առաջնահերթություն են ամենամոտ հարևանների հետ առևտրատնտեսական հարցերի շուրջ երկխոսության շարունակությունն է, Միությանը կից դիտորդ պետությունների հետ համագործակցության զարգացումը, Եվրասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության խորացումը, Միության միջազգային դիրքավորումը որպես տնտեսական ձգողականության բևեռ:
Հատուկ շեշտ է դրվել եվրասիական տրասնսպորտային միջանքների միջոցով երրորդ երկրներ ակտիվորեն զարգացող շուկաների հետ ԵԱՏՄ տրանսպորտային կապվածության բարձրացմանը, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեություն ծավալելու առումով Միության երկրների բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
2025 թվականին ԵԱՏՄ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերն ուղղված կլինեն համագործակցության ձևավորված մեխանիզմների զարգացմանը, այդ թվում՝ հուշագրերի, հռչակագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում։ Միջազգային կազմակերպություններից են, որոնց հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի, Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), դրա տարածաշրջանային հանձնաժողովները և պրոֆիլային կազմակերպությունները, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը (ՀՄԿ), Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և այլն: Տարածաշրջանային միավորումների թվում են ԱՊՀ, ԱՓՎՄԽ, ՇՀԿ, ԱՍԵԱՆ, Հարավային Հարավամերիկյան միասնական շուկան (ՄԵՐԿՈՍՈՒՐ), Աֆրիկյան միությունը, Աֆրիկայի ենթատարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները և այլ կառույցներ:
Նախատեսվում է հետագայում ևս զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը ԱՊՀ անդամ պետությունների, ԲՐԻԿՍ մասնակից երկրների, Չինաստանի, Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի և Իրանի հետ՝ առևտրային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությամբ հետաքրքրված այլ պետությունների հետ։