Հաստատվել են ԵԱՏՄ միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունները

Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հաստատել են Միության միջազգային գործունեության 2026 թվականի հիմնական ուղղությունները:

Գերակա նպատակներն են ամենամոտ հարևանների հետ առևտրատնտեսական երկխոսության շարունակությունը, դիտորդ պետությունների հետ համագործակցության զարգացումը, Եվրասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության ակտիվացումը:

Առանձին շեշտը դրվել է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման և բազմակողմ միջազգային նախագծերի հետ դրանց զուգակցման միջոցով Միության և երրորդ երկրների շուկաների միջև կապվածության բարձրացմանը:

Առանցքային ուղղությունների թվում է անդամ պետությունների բիզնեսի համար արտաքին տնտեսական գործունեության մասով բարենպաստ պայմանների ձևավորումը:

2026 թվականին Միության ջանքերը կենտրոնացած կլինեն համագործակցության ձևավորված մեխանիզմների զարգացմանը, այդ թվում՝ հուշագրերի, հռչակագրերի և առևտրային համաձայնագրերի շրջանակներում։

Միջազգային կազմակերպություններից են, որոնց հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի, Միավորված ազգերի կազմակերպությունը, դրա տարածաշրջանային հանձնաժողովները և պրոֆիլային կազմակերպությունները, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային մաքսային կազմակերպությունը և այլն: Տարածաշրջանային միավորումների թվում են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն, ԱՍԵԱՆ-ը, ԱՓՎՄԽ-ն, Աֆրիկյան միությունը, Աֆրիկայում մի շարք ենթատարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներ, այդ թվում՝ Արևելյան Աֆրիկայի համայնքը, Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը:

Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ երկխոսության նոր ուղղություններն են՝ փոխգործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության, Արաբական մրցակցային ցանցի, Իսլամական համագործակցության կազմակերպության, Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների տարածաշրջանային համագործակցության ընկերակցության և Զարգացման միջկառավարական կազմակերպության հետ: Փոխգործակցության նոր զարգացում է ակնկալվում մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային էներգետիկ խորհրդի, Ստանդարտացման համաշխարհային կազմակերպության, Գլոբալ էներգետիկ միավորման զարգացման և կոոպերացիայի կազմակերպության և Դեղագրքային քննարկման խմբի հետ:

Նախատեսվում է հետագայում ևս զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը ԱՊՀ պետությունների, ԲՐԻԿՍ մասնակից երկրների, Չինաստանի, Վիետնամի, Սերբիայի, Սինգապուրի, Իրանի հետ՝ առևտրային համաձայնագրերին համապատասխան, ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ՝ ժամանակավոր առևտրային համաձայնագրերին համապատասխան, ինչպես նաև երկխոսությամբ հետաքրքրված այլ պետությունների հետ:

 

ԵԱՏՄ միջազգային գործունեությունն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության կողմից միջազգային համագործակցության իրականացման կարգին համապատասխան, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 99 որոշմամբ: