Նորություններ

23.11.2022 (Обновлено: 30.11.2022 09:48)

Հաստատվել է էքսպրես բեռների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման մասին փաստաթղթում փոփոխություններ կատարելու կարգը

Նոյեմբերի 22-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է որպես էքսպրես բեռներ փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման մասին փաստաթղթում փոփոխություններ կատարելու կարգը, որը մաքսային մարմնի կողմից օգտագործվում է նման ապրանքների նկատմամբ վճարման ենթակա մաքսային վճարները հաշվարկելու համար: 

Հաստատված կարգը նախատեսում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների հստակ ալգորիթմ, փոփոխությունները կատարելու ժամկետներ, ինչպես նաև վճարման մասին փաստաթղթի ճշգրտման դեպքում տեղեկություններ նշելու կանոններ:

«Եթե էքսպրես բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրում որևէ տեղեկություն փոխվի, և անհրաժեշտ լինի փոփոխել վճարման ենթակա մաքսային վճարների վերաբերյալ տվյալները, ապա կկիրառվի գործողությունների առաջարկվող կարգը, որը միասնականացվել է ամբողջ Միության համար», - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը:

Կատարելագործվել է նաև վճարման մասին փաստաթղթի ձևը` լրացնելով այն նոր սյունակով, որտեղ արտացոլվում են Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերում մաքսային վճարների վճարման պարտավորության դադարեցման մասին տեղեկությունները:

Նախագիծը էքսպրես բեռների մաքսային վարչարարության կատարելագործման և այս հարցի վերաբերյալ ժամանակակից իրավական բազայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի մաքսային բլոկի կողմից կատարվող համալիր աշխատանքի տրամաբանական շարունակությունն է:

Տեղեկանք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի

№ 185 որոշմամբ հաստատվել են որպես էքսպրես բեռներ փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի, հարկերի վճարման մասին փաստաթղթի ձևը և դրա լրացման կարգը։