2023 թվականին ԵԱՏՄ բոլոր երկրներում աշխատավարձերը բարձրացել են
05.03.2024
Միջին ամսական անվանական և իրական (ճշգրտված ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսով) աշխատավարձը 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում աճել է։
Միջին ամսական իրական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Հայաստանում (112.4%) և Բելառուսում (111%)։
Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է. Հայաստանում՝ 270 հազար ՀՀ դրամ (688 ԱՄՆ դոլար), Բելառուսում՝ 1.9 հազար բելոռուսական ռուբլի (634 ԱՄՆ դոլար), Ղազախստանում՝ 360.8 հազար տենգե (791 ԱՄՆ դոլար), Ղրղզստանում՝ 33.3 հազար սոմ (379 ԱՄՆ դոլար), Ռուսաստանում՝ 73.7 հազար ռուսական ռուբլի (871 ԱՄՆ դոլար)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «ԵԱՏՄ-ում աշխատավարձի մասին» բաժնում։