Նորություններ

27.07.2022 (Обновлено: 09.08.2022 14:49)

ԵԱՏՄ-ում կձևավորվի այն դեղերի ցանկը, որոնց արտադրությունն անհրաժեշտ է ապահովել Միությունում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ մշակել է ԵԱՏՄ-ում արտադրման ենթակա դեղորայքային պատրաստուկների և դեղագործական սուբստանցիաների ցանկում դեղամիջողներ ներառելու կարգը և չափորոշիչները: Հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է ցուցակի ձևավորման ընթացքում այս կարգի օգտագործման հանձնարարականը:

Փաստաթուղթը մշակվել է Ռազմավարական նշանակություն ունեցող այն դեղորայքային պատրաստուկներով և դեղագործական սուբստանցիաներով, որոնց արտադրությունն անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ-ում, Միության պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացման միջոցառումների պլանը մինչև 2024 թվականը իրագործելու համար, որը հաստատվել է անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից 2021 թվականի նոյեմբերին։

Բացի ցուցակը ձևավորելուց, Պլանը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են պատվաստանյութերի համատեղ արտադրության կազմակերպման մշակումը, դեղորայքային պատրաստուկների և դեղագործական սուբստանցիաների արտադրության ոլորտի կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման առաջարկների նախապատրաստումը, մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառման հարցերի մշակումը և այլն։

Հիշեցնենք, որ Ռազմավարական նշանակություն ունեցող այն դեղորայքային պատրաստուկներով և դեղագործական սուբստանցիաներով Միության պետությունների ապահովվածության մակարդակի բարձրացման միջոցառումների պլանը մշակվել է Հանձնաժողովի կողմից՝ Միության երկրներում ինչպես COVID-19 համավարակի, այնպես էլ ԵԱՏՄ դեղորայքային ապահովման այլ սպառնալիքների հետ կապված դեղորայքային ճգնաժամի զարգացումը թույլ չտալու նպատակով:

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը և նոր տնտեսական մարտահրավերները՝ դեղամիջոցների նմանօրինակ ցանկի ձևավորումը կարևոր քայլ կլինի Միության դեղորայքային անվտանգության ապահովման ուղղությամբ»,- մեկնաբանելով նիստի արդյունքները, նշել է արդյունաբերության և ԱԱՀ նախարար Արտակ Քամալյանը։