Նորություններ

21.11.2022 (Обновлено: 29.11.2022 16:13)

ԵԱՏՄ-ում պատրաստվում են գործարկել միջտարածաշրջանային համագործակցության ԵՏՀ տեղեկատվական պորտալը

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնտեսական քաղաքականության ռազմավարությունների բաժնի ղեկավար Անդրեյ Պանտելեևը «ԵԱՏՄ երկրների տնտեսական անվտանգությունը և կայունությունը. պետության և բիզնեսի հնարավորությունները» խորագրով միջազգային մակրոտնտեսական սեմինարի ժամանակ, որն անցել է նոյեմբերի 17-ից 18-ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն):

Ինչպես նշել է Անդրեյ Պանտելեևը, պորտալի առաքելությունը կդառնա աջակցությունը ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացմանը՝ ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների զարգացման, գործող և պոտենցիալ բիզնես նախագծերի, ինչպես նաև արտոնությունների, առանձնաշնորհների և տարածաշրջանային մակարդակով բիզնեսի զարգացման խթանների վերաբերյալ արդի տեղեկատվությանունը լայն լսարանի համար հասանելի դարձնելու միջոցով:

«Միության երկրների տարածաշրջաններում հաջողությամբ գործում են մրցունակ ապրանքներ և ծառայություններ արտադրող բազմաթիվ ընկերություններ, բարենպաստ պայմաններ և աջակցության համակարգեր են ստեղծվել ներդրումային, այդ թվում՝ կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։ Մեր նպատակն է՝ օգնել ներդրողներին և ձեռնարկատերերին պորտալի միջոցով տեղեկանալու այդ հնարավորությունների մասին և թե ինչպես դրանք արդյունավետ օգտագործել՝ հաշվի առնելով Միության ինտեգրացիոն հնարավորությունները»,- ընդգծել է ԵՏՀ ներկայացուցիչը։

Պորտալում կհրապարակվեն նաև ձեռնարկատերերի ոի ներդրողների համար արդիական մարզային և ԵՏՀ նորություններ, ծանուցումներ գործարար տոնավաճառների, ընկերությունների շնորհանդեսների և միջտարածաշրջանային համագործակցության, ներդրումային միջավայրի զարգացման և մարզերում բիզնեսի աջակցության այլ միջոցառումների մասին:

Պորտալի գործարկումը նախատեսվում է 2023 թվականի առաջին կիսամյակում։