Նորություններ

03.02.2023 (Обновлено: 13.02.2023 09:49)

ԵԱՏՄ-ում փոփոխվել է Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման հիմնադրույթը

Փետրվարի 3-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել Արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի ու նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման հիմնադրույթում փոփոխություններ կատարելու մասին։ Այս փաստաթուղթը գործում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն հինգ տարի՝ 2018 թվականի փետրվարից, և ներկայումս առաջացել է դրա առանձին նորմերի ճշգրտման կարիքը։


Փաստաթղթի որոշ կետերի փոփոխությունները թելադրված են նախաձեռնման փուլում միջպետական ծրագրերի նախագծերի մշակման որակը բարձրացնելու, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին դրանց ֆինանսավորումը խթանելու անհրաժեշտությամբ։ Այս աշխատանքը կատարվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների հետ համատեղ։ Համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերը 2022 թվականին ներկայացվել են Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի, Հանձնաժողովի Կոլեգիայի և Հանձնաժողովի Խորհրդի քննարկմանը, որտեղ բոլոր փոփոխությունները հավանության են արժանացել։

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը վստահություն է հայտնել, որ Միջպետական ծրագրերի և նախագծերի մասին հիմնադրույթի նորմերի ժամանակին և հետևողական կատարելագործումը Հանձնաժողովին կօգնի իրավասու մարմինների, ինչպես նաև Միության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ միասին դրանք ավելի արագ, որակյալ և արդյունավետ իրականացնելու գործում։