«Տրանսպորտային վերահսկողության մարմինների ղեկավարների խորհրդակցությունը կարևոր հարթակ է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային վերահսկողության իրականացման հարցերի քննարկման, համատեղ մոտեցումների մշակման, փորձի փոխանակման, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների միջև համագործակցության ամրապնդման համար», - նշել է Ռուստան Ջենալինովը:
Մեծ ուշադրություն է դարձվել թվայնացման հարցերին: Կողմերը պայմանավորվել են մինչև տարեվերջ ապահովել անցումը Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր գործընթացի լիաձևաչափ իրականացմանը. որը նախատեսված է տեղեկատվական փոխգործակցության կատարելագործման, տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության իրականացման շրջանակներում ձևավորվող տեղեկատվական հոսքերի օպտիմալացման համար: Ներկայումս տեղեկատվական փոխանակում են իրականացնում Բելառուսն ու Ռուսաստանը: Կողմերը տեղեկություններ են փոխանակել նախորդ տարվա վերահսկիչ ընթացակարգերի արդյունքների և հայտնաբերված խախտումների քանակի մասին:
Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են ԵԱՏՄ-ում միջազգային տրանսպորտային բեռնագրի ներդրման փորձը և ծանրաքաշ և խոշորածավալ փոխադրամիջոցների երթևեկության էլեկտրոնային թույլտվությունների օգտագործմանն անցնելու հեռանկարները՝ օտարերկրյա փոխադրողին նման էլեկտրոնային ծառայությունից օգտվելու հնարավորության տրամադրմամբ:
ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային վերահսկողության մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը նախատեսվում է անցկացնել 2027 թվականի առաջին կիսամյակում: