Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մարտի 10-ին հավանություն է տվել ԵԱՏՄ-ում եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ընդգրկված ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելիս վտանգավոր բեռների փոխադրման հատուկ թույլտվությունների ձևակերպման և տրամադրման առանձին ընթացակարգերի ներդաշնակեցման ընդհանուր մոտեցումներին:
Փաստաթուղթը բոլոր անդամ պետությունների համար սահմանում է հատուկ թույլտվությունների տրամադրման և գործողության ժամկետների, դիմումի ձևի և դրանում նշվող տեղեկությունների որոշման ընդհանուր հանձնարարականներ:
Այսպես, ԵԱՏՄ անդամ պետություններին խորհուրդ է տրվել սահմանել հետևյալ ժամկետները՝
ա) հատուկ թույլտվության տրամադրման համար՝ առավելագույնը 6 աշխատանքային օր.
բ) հատուկ թույլտվության գործողության ժամկետը՝ առավելագույնը 1 օրացուցային տարի:
«Հանձնարարականի իրականացումը թույլ կտա պարզեցնել հատուկ թույլտվությունների ձևակերպման և փոխադրողների կողմից ստացման գործընթացը, նվազեցնել փոխադրողների ծախսերը տրանսպորտալոգիստիկ և վերահսկողական և հսկողական ընթացակարգեր իրականացնելիս», - նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը: