Ապրիլի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ոչ հումքային, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արտադրանքի համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և արդյունաբերության ոլորտների վերլուծության արդյունքների մասին» զեկույցին։
Զեկույցում որոշվել են արդյունաբերության այն ոլորտները, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական, որոնք ունեն ամենամեծ կոոպերացիոն և արտահանման ներուժը: Դրանց թվում են, մասնավորապես, քիմիական, մետաղագործական, դեղագործական, էլեկտրոնային-օպտիկական ոլորտները, ավտոմոբիլաշինությունը և ավիաշինությունը։
Փաստաթղթում ներկայացված հանձնարարականներն ուղղված են արդյունաբերության գերակա ոլորտների աճի ապահովմանը, նորարարական ակտիվության խթանմանը, գիտատար արտադրությունների համատեղ զարգացմանը, ինչպես նաև արտահանմանն ուղղված մրցունակ արտադրանքի նոր տեսակների յունացմանը:
«Միության երկրներն ունեն զգալի գիտական և արդյունաբերական ներուժ արդյունաբերության առանցքային ոլորտների զարգացման համար, — ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։ — Միևնույն ժամանակ, ներմուծման փոխարինումը բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են մեքենաշինությունը, էլեկտրոնիկան և քիմիական արդյունաբերությունը, գերակայություն է մնում անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության մեջ»: