Նորություններ

06.12.2022 (Обновлено: 13.12.2022 13:18)

ԵԱՏՄ-ում սահմանել են արդյունաբերական արտահանման զարգացման համար հեռանկարային երկրները և ոլորտները

Դեկտեմբերի 6-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հավանության է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ արտահանման համար հեռանկարային շուկաների և ոլորտների վերլուծության արդյունքների մասին» զեկույցը։ Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ երկրների ձևաչափով արդյունաբերական կոոպերացիայի և արտահանման ոլորտում համագործակցության ուղղությունները։ 

«Զեկույցի վերլուծության և եզրակացությունների արդիականությունը պայմանավորված են արդյունաբերական արտադրությանն աջակցության և զարգացման և արտաքին շուկաներ մեր ձեռնարկությունների համատեղ մուտքի համար Միության ինտեգրացիոն ներուժն օգտագործելու անհրաժեշտությամբ», - նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը։ 

2021 թվականին անդամ պետությունների միջև կոոպերացիոն ապրանքների մատակարարումների աճի տեմպը գերազանցել է 38%-ը, իսկ երրորդ երկրների հետ առևտրի շրջանակներում կազմել 37%։ Դրական դինամիկայի վրա ազդել են համաշխարհային պահանջարկի վերականգնումը և հումքային ապրանքների թանկացումը։

Անդամ պետություններից երրորդ երկրներ միջանկյալ (կոոպերացիոն) ապրանքների արտահանման կառուցվածքում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկել մետաղագործության (43,7%), քիմիական արդյունաբերության (22,2%), փայտամշակման (9,2%) և թղթե արտադրանքին (3,3%)։

Այսպիսով, այդ ոլորտներն ունեն կոոպերացիոն և արտահանման ներուժ։

Բացի այդ, համաշխարհային առևտրի ներկա տնտեսական իրավիճակում, որը բնութագրվում է արտաքին մարտահրավերներին օպերատիվ արձագանքման անհրաժեշտությամբ, այսօր արդիական հարցերից մեկն է դառնում արտահանման լոգիստիկ շղթաների վերակողմնորոշումը, այդ թվում՝ դեպի Միության ներքին շուկա։

Փորձագիտական մոտեցումների հիման վրա ձևավորվել է համագործակցության համար առաջնահերթ «Թոփ-20» արտասահմանյան գործընկերների ցանկը։ Առաջին տասնյակում ընդգրկվել են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Վիետնամը, Ուզբեկստանը, ԱՄԷ, Բրազիլիան, Ինդոնեզիան, Մեքսիկան, Թուրքիան։ Երկրորդում՝ Ադրբեջանը, Սերբիան, Իսրայելը, Մոնղոլիան, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը, Իրանը, Բանգլադեշը, Սենեգալը, Ալժիրը։ Ըստ այս երկրների սահմանվել են արտահանման և արդյունաբերական համագործակցության զարգացման համար հեռանկարային ապրանքներն ու արդյունաբերության ոլորտները։

«Արտաքին շուկաներում մեր երկրների դիրքերն ամրապնդելու համար, կարծում ենք, նպատակահարմար է միջոցներ ձեռնարկել՝ կոոպերացիան և արտահանման ներուժ ունեցող ապրանքների պահանջարկը խթանելու համար։ Պետք է ուշադրություն դարձնել արդյունաբերությունում կանաչ տեխնոլոգիաների զարգացմանը, ԵԱՏՄ տարածքում արտադրությունների տեղայնացման համար պայմանների ստեղծմանը, կոոպերացիայի և արտահանման համար խոչընդոտների բացահայտմանը և վերացմանը, արտաքին շուկաներում արդյունաբերական արտադրանքի հավաստագրմանը աջակցության նոր մեխանիզմների և համատեղ ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների զարգացմանը»,- ամփոփել է Նիկոլայ Կուշնարևը։

Տեղեկանք
Կոոպերատիվ ապրանքները զեկույցում նշանակում են այնպիսի ապրանքներ, որոնք նախատեսված են ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման գործընթացում օգտագործելու և մեկ արտադրական շրջափուլի ընթացքում դրանց արժեքը պատրաստի արտադրանքին ամբողջությամբ փոխանցելու համար: Կոոպերացիոն մատակարարումները զեկույցում նշանակում են այլ միջանկյալ (կոոպերացիոն) ապրանքների արտաքին և փոխադարձ առևտուր, որոնք, ըստ տնտեսական գործունեության տեսակների բաշխման, հանդիսանում են մշակող արդյունաբերության արտադրանք։