Նորություններ

13.05.2022 (Обновлено: 25.05.2022 16:21)

ԵԱՏՄ-ում օպտիմալացվում է բեռնարկղային փոխադրումների իրականացման պայմանները

Մայիսի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստը Միության մասնակից երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Որոշումներ են ընդունվել փոփոխությունների վերաբերյալ, որոնք ներառվելու են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների առաջին փաթեթում։ Նախատեսվում է Միությունում բեռնարկղային փոխադրումների իրականացման համար լրացուցիչ պայմաններ ստեղծել՝ նվազագույնի հասցնելով միջազգային բեռնափոխադրումների համար օգտագործվող բեռնարկղերի նկատմամբ վերահսկողության գործառույթները։ Դրանց առանձնահատկությունը բեռնարկղերն են, որոնք ճանաչվում են որպես տրանսպորտային սարքավորումներ, այլ ոչ թե մաքսային սահմանով տեղափոխվող ապրանք։

Քննարկման ընթացքում Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչներն առաջարկել են ամբողջությամբ հանել բեռնարկղերը ԵԱՏՄ մաքսային տարածք ժամանելիս և դրանից դուրս գալու ժամանակ մաքսային հայտարարագրման և մաքսային գործառնությունների պահանջից։ Որպես փաստարկ բերվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համաշխարհային փորձը և պրակտիկան։

ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մակսատ Մամիտկանովըը նշել է. «Կիրառվող վերահսկողական գործառույթները պետք է լինեն ավելի արդյունավետ և գնահատված ռիսկերին համարժեք»:

Աշխատանքային խումբը քննարկել է նաև արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նկատմամբ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխությունների ներպետական համաձայնեցման արդյունքները և քննարկել Միության այս առանցքային փաստաթղթի մի շարք այլ փոփոխություններ։Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։