Նորություններ

25.05.2022 (Обновлено: 14.06.2022 10:41)

ԵԱՏՄ-ում օպտիմալացվում են տեխնիկական կանոնակարգերի ընդունման ընթացակարգերը և պարզեցվում է դեղերի գրանցումը

«Բժշկական արտադրանքի անվտանգության ապահովումը, դրա մուտքը և շրջանառությունը Եվրասիական տնտեսական միության շուկայում միշտ եղել և մնում են մեր երկրների պետական կառույցների, գործարար և փորձագիտական համայնքների ուշադրության կենտրոնում», – ընդգծել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն մայիսի 25-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին զուգադիպեցված միջոցառումների շրջանակներում Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունում կայացած կլոր սեղանի ընթացքում:

Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են տեխնիկական կարգավորման համակարգի ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկաների ձևավորումը:

Հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Տիմուր Նուրաշևը պատմել է Միության իրավունքի կատարելագործման, մասնավորապես, տեխնիկական կանոնակարգերի, դրանց ստանդարտների ցանկերի մշակման և ընդունման կարգերի նոր տարբերակների ընդունման, Միության տարածք արտադրանքի ներմուծման նոր կարգի, անդամ պետությունների վերահսկողական գործունեության սկզբունքների ներդաշնակեցման մոտեցումների մասին: Տիմուր Նուրաշևի խոսքով՝ մեծ աշխատանք է կատարվել տեխնիկական կանոնակարգերի ընդունման ընթացակարգերի օպտիմալացման ուղղությամբ: «Հաջողվել է մշակման ժամկետները կրճատել 170 օրով, այսինքն՝ 36-ով։ Գործող կարգով ընթացակարգերը կազմում են նվազագույնը 472 օր, նոր կարգով՝ նվազագույնը 302 օր», — նշել է նա։

Արագացված կարգը նախատեսված է առանձին նորմերով հարցերի առաջացման դեպքում Միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու համար՝ դրա նորմերի կոնկրետացման (միատեսակ կիրառման) մասով։

«ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրառման նպատակով ժամանակակից ստանդարտների կիրառման հնարավորությունն արագացնելու համար բացառիկ դեպքերում ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարել կարելի է արագացված ընթացակարգով, առանց հանրային քննարկման և խորհրդատվական կոմիտեի նիստին քննարկման, այդ թվում՝ դրանց մշակման ծրագրերին համապատասխան միջպետական ստանդարտների հաստատման դեպքում», – ընդգծել է ԵՏՀ վարչության տնօրենը:

Դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում նորամուծությունների մասին պատմել է Հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևան: Նա նշել է, որ կատարվող փոփոխությունները վերաբերում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հնարավորության ընդլայնմանը, դեղորայքային պատրաստուկների որակի գնահատման ժամանակ հեռավար ընթացակարգերի անցկացմանը, Միության շուկա բարձր արդյունավետ և օրֆան դեղերի մուտքի դյուրացմանը:

»Միայն մեկ երկրի շուկայում դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ ընդունված որոշումները թույլ են տալիս պարզեցնել հիվանդների համար դեղամիջոցների, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական թերապիայի, բեկումնային թերապիայի, օրֆան դեղերի խմբերի հասանելիությունը արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի դեպքում», – նշել է Չինարա Մամբետալիևան:

Բացի այդ, մայիսի 25-ին ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն դասախոսություն է անցկացրել Ղրղզստանի Ի. Ռազզակովի անվան պետական տեխնիկական համալսարանի ուսանողների և դասախոսների համար, որի ընթացքում լուսաբանել է ԵԱՏՄ-ում տեխնիկական կարգավորման միասնական համակարգի հիմնական ասպեկտները և պատասխանել ուսանողների բազմաթիվ հարցերին:

 ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին