ԵԱՏՄ-ում 2023 թվականի արդյունքներով ակնկալվում է տնտեսական աճի արագացում

2022 թվականի երկրորդ կեսին Եվրասիական տնտեսական միության տնտեսությունը սկսել է վերականգնվել, իսկ 2023 թվականին ԵԱՏՄ պետություններում ակնկալվում է տնտեսական ակտիվության աճի տեմպերի բարձրացում։ Այս մասին ասվում է ԵԱՏՄ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների և մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում միջոցների մասին 2022 թվականի զեկույցում, որն այսօր հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Նախկինում փաստաթուղթը քննարկվել է ԵՏՀ կոլեգիայի նիստում։ Ինչպես նշել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը, ԵԱՏՄ-ում տնտեսական աճն արագացել է։

«Կանխատեսումը բավականին լավատեսական է։ Տնտեսական աճի ինտենսիվացման նախադրյալներն են ներդրումային ակտիվության դրական դինամիկայի պահպանումը, բնակչության եկամուտների և աշխատավարձերի ավելացումը, տնտեսության վարկավորման աճը և բարենպաստ իրավիճակը աշխատաշուկայում։ Այս գործոնները կնպաստեն 2023 թվականի ընթացքում ներքին պահանջարկի ավելացմանը»,- ասել է Սերգեյ Գլազևը։

 

 Նա ընդգծել է, որ աճի ներուժն էլ ավելի մեծ է, դրա իրացման համար անհրաժեշտ է դադարեցնել կապիտալի արտահոսքը և ընդլայնել ներդրումների վարկավորումը։

Անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարությունների կանխատեսումներին համապատասխան՝ ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ-ի աճի տեմպերը 2023 թվականի արդյունքներով կհասնեն 3%-ի։

Զեկույցը նաև տեղեկատվություն է տրամադրում ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ առևտրային և ֆինանսական շփումների փոփոխության մասին։