Նորություններ

18.05.2022 (Обновлено: 26.05.2022 11:14)

ԵԱՏՄ-ում հետևողականորեն մերձեցնում են կրթության ոլորտի մասնագետների որակավորումները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել կրթության ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների որակավորման պահանջների մասին հանձնարարականին:

«Յուրաքանչյուր մասնագիտությանը ներկայացվում են որակավորման պահանջներ, և միասնական աշխատաշուկայում նպատակահարմար է ձգտել դրանց հետևողական մերձեցմանը», – նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Ռուսլան Բեկետաևը:
Կրթության ոլորտում ամենապահանջված մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջները ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների կողմից կօգտագործվեն իրենց ազգային տիպային որակավորման պահանջները մշակելիս։

Նման կերպով մշակվում են այլ պահանջված մասնագիտությունների համար առաջարկվող որակավորման պահանջներ: