Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում հաստատել է ազատականացման չորս պլան, որոնք ներառում են շինարարական նախագծերի կառավարման ոլորտի ծառայությունների 14 հատված: Այս ճանապարհային քարտեզները սահմանում են ծառայությունների միասնական շուկայի (ԾՄՇ) սկզբունքներին գենկապալային և գեննախագծային աշխատանքների փուլային անցումը:
Ճանապարհային քարտեզներն իրականացվելուց հետո ԾՄՇ կանոնները կիրառվելու են արդյունաբերական, առևտրային, գյուղատնտեսական և բնակելի նշանակության օբյեկտների շինարարության, ինչպես նաև ավտոմայրուղիների, երկաթուղիների, ենթակառուցվածքային, եներգետիկ և արտադրական օբյեկտների կառուցման նկատմամբ: Սա Եվրասիական տնտեսական միության երկրների շինարարական ընկերություններին թույլ կտա աշխատել ամբողջ ԵԱՏՄ տարածքում առանց լրացուցիչ իրավաբանական անձանց ստեղծման անհրաժեշտության, գրանցման երկրում ստացված թույլատրական և որակավորման փաստաթղթերի ճանաչմամբ:
Այսօրվա դրությամբ ԾՄՇ ռեժիմ արդեն փոխանցվել է ավելի քան 140 հատված՝ ներառյալ առանձին նախագծային, ճարտարագիտական, առևտրային, գյուղատնտեսական և զբոսաշրջային ծառայությունները: Զուգահեռաբար աշխատանք է կատարվում 117 գերակա ուղղությունների շրջանակներում ԾՄՇ ցանկի ընդլայնման ուղղությամբ, որոնց թվում են խորհրատվությունը, վարձակալության և վերանորոգման ծառայությունները, անասնաբուծությունը և այլն:
«Ընդունված որոշումը կարևոր քայլ է մեր տնտեսությունների համար առանցքային ոլորտներից մեկում՝ շինարարական ոլորտում ինտեգրման խորացման համար: Խոսքը ոչ միայն բիզնեսի վարման պայմանների ապագա պարզեցման, այլև գործարար ակտիվության աճի համար նախապայմանների ստեղծման մասին է, — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը: — Շինարարական ոլորտի կարգավորման մոտեցումների մերձեցումը թույլ կտա նվազեցներ ծախսերը և արդյունքում օպտիմալացնել նախագծերի իրականացման արժեքը: Շինարարական համալիրը նոր խթան է ստանում ամբողջ եվրասիական տարածքում զարգացման համար»: