Նորություններ

29.07.2022 (Обновлено: 04.08.2022 17:21)

ԵԱՏՄ-ում շարունակում են կատարելագործել տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության միջոցները

Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ քննարկել է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի և դրանց ստանդարտների փոփոխությունների լայն ցանկը:

Մասնավորապես, հավանություն է տրվել սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների տեխնիկական կանոնակարգի փոփոխություններին: Արդիականացվել են թռչնամսի և խաղալիքների տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկերը: Հետագայում այդ փաստաթղթերը կքննարկվեն ԵՏՀ Կոլեգիայի նիստում:

Կոմիտեի անդամները հավանություն են տվել նաև խաղալիքների և օծանելիքակոսմետիկական արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների մշակման ծրագրերի փոփոխություններին: Որոշվել է տեխնիկական կանոնակարգի նախագիծը ներկայացնել հանրային քննարկմանը:

Քննարկվել և Հանձնաժողովի Կոլեգիայի հետագա քննարկմանն են ուղարկվել միջլաբորատոր համեմատական փորձարկումների (միջլաբորատոր համեմատումների) անցկացման կազմակերպման կարգի փոփոխությունները: Նոր նախագիծը սահմանում է պրովայդերների գործառույթները, միջլաբորատոր համեմատումների կազմակերպման և անցկացման մանրամասն ընթացակարգերը՝ ներառյալ միջլաբորատոր համեմատումների ծրագրերի մշակման ընթացակարգերը, դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև փոխգործակցությունը Միության երկրներում որակավորման ստուգումների մասնակիցների միջև:

Խորհրդատվական կոմիտեի նիստին հավանություն է տրվել չափումների միասնականության ապահովման ոլորտի պիլոտային նախագծին, որը նախատեսում է այդ ոլորտում ինտեգրացման խորացման մոտեցումների փորձարկում: Նախագծի էությունը ԵԱՏՄ միասնական շուկայում՝ ներառյալ Միության ընդհանուր էներգետիկ շուկաները, չափման միջոցների ավտոմատ մուտքի մեխանիզմի մշակումն է: Սա կօգնի ստեղծել չափումների միջոցների միասնական հեռանկարային շուկա և կապահովի դրանց ազատ տեղաշարժը:

Քննարկվել են սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտի մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, ԵՏՀ Կոլեգիայում քննարկման համար հավանության են արժանացել Անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական պահանջների 44-րդ գլխի փոփոխությունները և ԵԱՏՄ արտահանվող կենդանական ծագման ոչ սննդային հումքի անասնաբուժական հավաստագրի ձևը, որը նախատեսված է ոչ մթերատու ընտանի կենդանիների և մուշտակամորթ կենդանիների համար կերերի արտադրության համար: Փոփոխությունները անասնաբուժական պահանջներ են սահմանում ոչ սննդային ձկան հումքի նկատմամբ։