Եվրասիական տնտեսական միության և երրորդ երկրների միջև փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին Մինսկում կայացած «Հավատարմագրման նոր հորիզոնները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը:
Մասնավորապես, նա նշել է, որ տեխնիկական արգելքների վերացման հարցերի առարկայական քննարկումները սկսվել էին դեռևս ԵԱՏՄ մասին պայմանագրի նախապատրաստման ընթացքում: 2021 թվականին անդամ պետությունները ստորագրել են Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին համաձայնագիրը: Համաձայնագրի հիմքում է ԵԱՏՄ և երրորդ երկրի պարտավորությունների իրավահավասարության սկզբունքն է, որոնք բերում են այդ արգելքների վերացմանը, իսկ գործնական պայմանավորվածությունների իրականացումը նախատեսվում է երրորդ երկրի հետ ԵԱՏՄ-ի և նրա հինգ անդամ պետությունների միջազգային պայմանագրի ձևաչափով:
Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային պայմանագրերի մասին 2018 թվականի համաձայնագիրը նախատեսում է միջազգային պայմանագրերի կնքման տնտեսական նպատակահարմարության գնահատում, այդ թվում՝ առևտրում տեխնիկական արգելքների վերացման հարցերով:
Ըստ Հանձնաժողովի ներկայացուցչի՝ հետագա քննարկումների առարկա կարող են դառնալ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրի պարտադիր պահանջների համադրելիության որոշման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներին մասնակցող համապատասխանության գնահատման մարմինների նշանակման կարգը, ԵԱՏՄ պետություններում շրջանառության մեջ դրվող արտադրանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովումը՝ օտարերկրյա մարմիններում ստացված համապատասխանության գնահատման աշխատանքների արդյունքների ճանաչման հիման վրա:«Միջազգային պայմանագիր կնքելու տնտեսական նպատակահարմարության գնահատման անհրաժեշտության մեջ է թաքնված հիմնական դժվարությունը՝ այնպիսի արտադրանքի ցանկի որոշումը, որի վրա տարածվելու են կոնկրետ երրորդ երկրի հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին ապագա պայմանավորվածությունները», - ընդգծել է Մաքսիմ Կիմը:
Մաքսիմ Կիմը հույս է հայտնել, որ անդամ պետությունների, երրորդ երկրների փորձագետների, Հանձնաժողովի, բոլոր շահագրգիռ մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքը կարող է լուծել այս հարցերը և կնպաստի երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական շփումների ընդլայնմանը:
Համաժողովի շրջանակներում ԵՏՀ ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ է ունեցել Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության, Ստանդարտացման պետական կոմիտեի և Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են փոխգործակցությունը Բելառուսի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորի և «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ադմինիստրատորի միջև, ինչպես նաև փոխադրամիջոցի տեսակի համար տրված հավանությունների, փոխադրամիջոցի կառուցվածքի անվտանգության մասին վկայականների միասնական գրանցամատյանի ձևավորման և վարման հարցեր: