Նորություններ

07.09.2022 (Обновлено: 15.09.2022 10:23)

ԵԱՏՄ-ում ձևավորվել են COVID-19-ի դեմ կատարված պատվաստման վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մեխանիզմներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հանձնարարական է ընդունել Եվրասիական տնտեսական միության տարածքով քաղաքացիների անարգել տեղաշարժի համար։ Հանձնարարականը ներառում է COVID-19-ի դեմ կատարված պատվաստման վերաբերյալ փաստաթղթի փոխադարձ ճանաչման բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք ներկայումս օգտագործվում են ԵԱՏՄ երկրներում։

Փոխադարձ ճանաչման համար նախատեսվում է օգտագործել պետություններում հաստատված փաստաթղթերը, որոնք հավաստում են COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստանալու փաստը, թղթային կրիչով կամ էլեկտրոնային ձևով՝ ազգային տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ բջջային հավելվածների օգտագործմամբ։

Փաստաթղթի ընդունումը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով COVID-19-ով հիվանդացութան հետ կապված անկայուն իրավիճակը, որը կարող է պահանջել սահմանների տեղաշարժի նախկինում չեղարկված սահմանափակումների վերականգնում։