Նորություններ

17.10.2022 (Обновлено: 25.10.2022 10:54)

ԵԱՏՄ-ում կատարելագործվում է համապատասխանության գնահատման համակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանության է արժանացրել ապրանքներին ներկայացվող Եվրասիական տնտեսական միության պարտադիր պահանջների օպտիմալացման միջոցների ցանկը, այդ թվում՝ դրա պարտադիր համապատասխանության գնահատման մասով: Այս ցանկը ներառում է վեց միջոց, որոնք ուղղված են համապատասխանության գնահատման փաստաթղթերի անբարեխիղճ ստացմանը հակազդեցության մեխանիզմների ստեղծմանը և ԵԱՏՄ-ում համապատասխանության գնահատման համակարգի կատարելագործմանը։ 

Արտադրանքի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության պարտադիր պահանջների օպտիմալացման միջոցները, այդ թվում՝ սահմանված պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման մասով, ներառում են համապատասխանության գնահատման նպատակով «արտադրանքի խմբաքանակ» հասկացողության հստակեցման առաջարկների մշակում, այդ թվում՝ կախված շրջանառության մեջ դրվող արտադրանքների տեսակից. համապատասխանության գնահատման փաստաթղթերի անբարեխիղճ ստացմանը հակազդեցության մեխանիզմների մշակում. արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ձևերի, սխեմաների և ընթացակարգերի կատարելագործման առաջարկների մշակում. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքների շրջանակներում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունների ազգային գրանցամատյանների հիման վրա միասնական գրանցամատյանի ստեղծում. ռիսկերի վերլուծության հիման վրա համապատասխանության գնահատման իրականացման մասով Միության իրավունքի կատարելագործման առաջարկների նախապատրաստում. արտադրանքի նույնականացման մոտեցումների կատարելագործման միջոցների մշակում և նույնականացման հատկանիշների, վտանգավոր գործոնների և արտադրանքի նկատմամբ պահանջների միջև փոխադարձ կապի հաստատում: