Նորություններ

05.04.2022 (Обновлено: 19.04.2022 17:11)

ԵԱՏՄ-ում կատարելագործվում են տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության միջոցները

Մարտի 31-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոի նախագահությամբ՝ Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին ընդհանուր առմամբ հավանություն է տրվել ԵՏՀ Կոլեգիայի նիստում «Լաքաներկային նյութերի անվտանգության մասին», «Թեթև ռելսային տրանսպորտի, տրամվայի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի նախագծերը քննարկելու համար: Հանրային քննարկմանն են ուղարկվել «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին», «Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին», «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի փոփոխությունները:

Աջակցվել են միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրեի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում փոփոխությունները:

Նիստի մասնակիցները հավանություն են տվել дԵՏՀ Կոլեգիայի նիստում քննարկելու «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին», «Վերելակների անվտանգություն», «Սննդային արտադրանքի անվտանգության մասին», «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին», «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի արդիականացված տարբերակները և ստանդարտների ցանկերում փոփոխությունները, ինչպես նաև «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի միջպետական ​​չափորոշիչների մշակման ծրագրում փոփոխությունների նախագիծը և արտադրանքի ցանկի նախագիծը, որի նկատմամբ մաքսային հայտարարագրի ներկայացումը ուղեկցվում է Եվրասիական տնտեսական միության «Որպես վառելիք օգտագործելու համար հեղուկացված ածխաջրածնային գազերի պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունների) ներկայացմամբ:

Քննարկվել են սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման ոլորտի մի շարք արդիական հարցեր։ Մասնավորապես, հավանություն են ստացել ԵՏՀ Կոլեգիային քննարկելու համար Սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների փոփոխությունները՝ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների (հակապրոտոզոալ) մնացորդային քանակների առավելագույն թույլատրելի մակարդակներ սահմանելու մասով:

Խորհրդատվական квмитеи անդամները հավանություն են տվել Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջների 45-րդ գլխում փոփոխություններին: