Նորություններ

19.05.2022 (Обновлено: 27.05.2022 14:16)

ԵԱՏՄ-ում լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվել ապրանքների ներմուծման պարզեցման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը մայիսի 19-ին ընդլայնել է այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնք կարող են թողարկման հայտարկվել նախքան ապրանքների հայտարարագրի ներկայացնելը: Դա թույլ կտա ընթացիկ բարդ պայմաններում ընդլայնել նման պարզեցման կիրառումը։Պարզեցված կարգը կվերաբերի այն ապրանքներին, որոնց տրամադրվելու է սակագնային արտոնություն (հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի № 37 որոշում)՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատվելու տեսքով։ Դրանք պարենային արտադրանքի, թեթև արդյունաբերության, էլեկտրոնիկայի և այլ ապրանքների արտադրության և իրացման համար օգտագործվող ապրանքներն են։


«Փաստորեն բիզնեսը պարզեցված կարգով կատարելու է մաքսային ձևակերպումներ այդ կատեգորիայի ապրանքների նկատմամբ և ստանալու է վճարումների կատարման լրացուցիչ հետաձգում։ Եվ դա ֆինանսական ռեսուրսների զգալի խնայողություն է, – նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարար Մաքսատ Մամիտկանովը։– Ապրանքների հետ գործողությունները կարելի է շատ ավելի արագ իրականացնել, ինչը լոգիստիկայի հետ կապված խնդիրների պայմաններում բիզնեսի անխափան աշխատանքի որոշիչ գործոն է»:

ԵՏՀ Խորհրդի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալու պահից։

Տեղեկանք

Ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ բացթողումը թույլ է տալիս օպտիմալացնել ապրանքների հայտարարագրման և բացթողման գործընթացները և դրանով իսկ կրճատել դրանց ներմուծման և իրացման կամ արտադրության մեջ օգտագործման միջև ընկած ժամկետները։

Մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումը պարզեցված մաքսային փաստաթուղթ է, որը պարունակում է ապրանքների բացթողման և դրանց տնօրինման համար անհրաժեշտ կրճատ տեղեկություններ: Ընդ որում, նախատեսվել է ապրանքների հայտարարագրի հետաձգված ներկայացում (մինչև հաջորդ ամսվա 10-ը կամ 15-ը)։