ԵԱՏՄ-ում պայմաններ է ստեղծվում արժեթղթերի շուկայում գործունեության ներդաշնակ կարգավորման համար

Հունվարի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել ԵՏՀ խորհրդի «Արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտում կիրառվող հիմնական հասկացությունների և սահմանումների և արժեթղթերի շուկայում շուկայական միջնորդներին (բրոքերներին) ներկայացվող պահանջների սահմանման մասով անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու համաձայնեցված առաջարկությունների մասին» հանձնարարականի նախագծին:

Հանձնարարականը և համաձայնեցված առաջարկությունները մշակվել են ԵԱՏՄ մասին պայմանագրին, Պայմանագրի N 17 հավելվածին (Ֆինանսական ծառայությունների մասին արձանագրություն), Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգին, Օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագրին և Միության պետությունների ֆինանսական շուկայի ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումների պլանին համապատասխան։

Փաստաթուղթը Միության պետություններին հանձնարարականներ է տալիս արժեթղթերի շուկայի կարգավորման ոլորտի ազգային օրենսդրությունը կատարելագործելիս և միջազգային պայմանագրեր մշակելիս օրենսդրության հիմնական հասկացությունների և սահմանումների ներդաշնակեցման, արժեթղթերի շուկայում բրոքերներին ներկայացվող պահանջների սահմանման համաձայնեցված առաջարկները հաշվի առնելու մասին:

ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը նշել է, որ ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնեցված առաջարկները պատրաստվել են ԵԱՏՄ պետություններում գործող օրենսդրության համեմատական իրավական վերլուծության արդյունքների հիման վրա։

«Սա կարևոր քայլ է միասնական ֆինանսական տարածքի ստեղծման ուղղությամբ, որը մեր շուկայում կապահովի թափանցիկություն և փոխադարձ վստահություն», — ընդգծել է Բախիթ Սուլթանովը։

Օրենսդրության ներդաշնակեցման համաձայնեցված առաջարկներում ձևակերպված են արժեթղթերի շուկայում ֆինանսական ցուցանիշների, ռիսկերի կառավարման համակարգերի, ներքին վերահսկողության, բրոքերի կազմակերպական կառուցվածքի, հաճախորդների և կարգավորիչի հետ փոխգործակցության, ինչպես նաև հաշվետվությունների և տեղեկատվության բացահայտման մասով բրոքերներին ներկայացվող պահանջների կարգավորման առաջարկվող մոտեցումները:

Կոլեգիայի հավանությունը ստացած օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ հանձնարարականներն ու համաձայնեցված առաջարկները կներկայացվեն Հանձնաժողովի խորհրդի հաստատմանը: