Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրին համապատասխան փոխադրումների հետագծման ներդրման մասին: Որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից:
Առաջին փուլում 2026 թվականի փետրվարի 11-ից նավիգացիոն կապարակնիքները կիրառվելու են՝«Համաձայնագիրը նախատեսում է հետագծման մեխանիզմի աստիճանական ներդրում՝ հաշվի առնելով ապրանքների կատեգորիաները և օգտագործվող տրանսպորտի տեսակները: Իրագործումը բաժանված է երեք փուլի, որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 1.5 տարի», — նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը:
- պատժամիջոցային և առանձին տեսակի ենթաակցիզային ապրանքների նկատմամբ՝ ներառյալ ալկոհոլը և ծխախոտը, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային փոխադրամիջոցներով՝ տարանցման, արտահանման մաքսային ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաև փոխադրվում են անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի շրջանակներում.
- առանձին կատեգորիաների ապրանքների՝ հագուստի, կոշկեղենի, տեխնիկայի նկատմամբ, որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան:
- նիկոտին պարունակող արտադրանքի, նիկոտինի հումքի նկատմամբ, որոնք գրանցված են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանքի 2404, 2939 79 000 0 և 2939 80 000 0 դիրքերով, և որոնք փոխադրվում են ավտոմոբիլային տրանսպորտով և արտահանվում ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանման մաքսային ընթացակարգին համապատասխան:
2026 թվականի փետրվարի 11-ից ուժը կորցնելու է Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի հունիսի 8-ի N 63 որոշումը, որը նախատեսում է մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառում ԵԱՏՄ ապրանք հանդիսացող ծխախոտային արտադրանքի և սպիրտի համար, որոնք գրանցվում են արտահանման մաքսային ընթացակարգով Միության մաքսային տարածքով մինչև մեկնման վայրի մաքսային մարմինը դրանց փոխադրման նպատակով: Նշված ապրանքների փոխադրումները հետագծվելու են Համաձայնագրին համապատասխան:
Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2023 թվականի ապրիլի 3-ին: