Սեպտեմբերի 18-իմ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության երկրների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության ցուցաբերման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի 8-րդ նիստը:
Միջոցառմանը մասնակցել են պրոֆիլային պետական մարմինների և առաջատար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ԱՀԿ-ն, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Կենսաթոշակային և սոցիալական հիմնադրամների միջազգային ընկերակցությունը և Արհմիությունների համընդհանուր համադաշնությունը:
Քննարկման հիմնական թեման է դարձել ԵԱՏՄ ընդհանուր աշխատաշուկայի շրջանակներում քաղաքացիների՝ կենսաթոշակային ապահովության իրավունքների գործնական իրականացումը և բուժօգնության հասանելիությունը:
Նիստի մասնակիցներն ամփոփել են ԵԱՏՄ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին 2019 թվականի համաձայնագրի իրականացման միջանկյալ արդյունքները: 2021 թվականի հունվարից Միության շրջանակներում քաղաքացիներին նշանակվում և վճարվում են կենսաթոշակներ: Ստաժի հաստատման հետ կապված գործնական հարցերի լուծման համար կողմերը փոխզիջման են հասել միասնական ֆորմուլյարների օգտագործման հարցում: Կարևոր քայլ է դարձել լիազոր մարմինների միջև ամբողջ փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային ձևաչափի վերածելու աշխատանքը, որը էապես կարագացնը ընթացակարգերը և կբարձրացնի դրանց թափանցիկությունը:
Նիստում ներկայացվել են ԵՏՀ Կոլեգիայի՝ առողջապահության ոլորտում տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված հանձնարարականի իրականացման մշտադիտարկման արդյունքները: Փաստաթուղթը համատեղ աշխատանք է նախատեսում երեք առանցքային ուղղությամբ՝ հեռաբժշկության զարգացում, բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերում և բժշկական տեխնոլոգիաների ստանդարտացում:
Օրակարգի առանձին կետ է դարձել Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ղեկավար Բատիր Բերդիկլիչևի կողմից «Առողջության հարցերը ԵԱՏՄ աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով ԵՏՀ-ի և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի համատեղ վերլուծական զեկույցի ներկայացումը: Հետազոտությունը հաստատում է աշխատանքային միգրանտների համար որակյալ բժշկական ծառայությունների մատչելիության խնդիրների արդիականությունը և առաջարկում դրանց լուծման ուղիներ:«Հանձնարարականը հստակ ուղղություններ է տալիս այնպիսի զգայուն և կարևոր ոլորտում Միության երկրների գործնական փոխգործակցության, ինչպիսին է տնտեսական համագործակցությունն առողջապահության ոլոտում: Խոսքը ժամանակակից բժշկական նվաճումները ԵԱՏՄ բոլոր պետությունների քաղաքացիների համար առավելագույնս մատչելի դարձնելու մասին է», — մեկնաբանել է փաստաթուղթը ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը:
Նիստի արդյունքները վերահաստատել են սոցիալական ոլորտի հետագա ինտեգրմանը և ԵԱՏՄ շրջանակներում աշխատանքային շարժունակության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը մասնակից երկրների ընդհանուր պատրաստականությունը:ՄԱԿ-ի համակարգի առաջատար կառույց հանդիսացող ԱՀԿ-ի հետ համագործակցությունը շատ օգտակար է և նպաստում է աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների համար առողջապահության ծառայությունների մատչելիությունը բարելավելու հնարավորությունների որոնմանը: Աճող միգրացիոն հոսքորի պայմաններում այս հարցերը շարունակում են արդիական մնալ», — նշել է ԵՏՀ նախարարը: