Նորություններ

18.10.2022 (Обновлено: 25.10.2022 11:57)

ԵԱՏՄ-ում հաստատվել է առաջնահերթ մաքսային ձևակերպման ենթակա արագ փչացման ենթակա ապրանքների միասնական ցանկը

ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման միջոցների ցանկի իրագործման շրջանակներում ԵՏՀ Խորհուրդը հոկտեմբերի 17-ին հաստատել է արագ փչացման ենթակա այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ:

Ցանկը միավորել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների առավել կարևոր կատեգորիաները, որոնք պահանջում են մաքսային սահմանով առաջնահերթ անցում, փոխադրման և պահպանման հատուկ պայմաններ, ինչպես նաև չեն հանդուրժում մաքսատանը որևէ ուշացում պահպանման կարճ ժամկետների, այդ ապրանքների հատուկ բնույթի պատճառով։ Այդ ապրանքների թվում են սննդամթերքը (միս, ձուկ, կաթնամթերք, միրգ-բանջարեղեն) և մի շարք այլ կատեգորիաների ապրանքներ։  

ԵԱՏՄ առևտրային գործընկեր երկրներից ապրանքների ներմուծման կողմնորոշումը, ԵԱՏՄ շուկա ապրանքների առաջմղման տրանսպորտալոգիստիկ սխեմաների փոփոխությունները պահանջեցին արագ փչացման ենթակա այն ապրանքների՝ բոլորի համար միասնական ցուցակ, որոնք առավելագույնս արագ են անցնելու ԵԱՏՄ մաքսային սահմանի ցանկացած հատվածով։ 

Այս ցանկում ընդգրկված ապրանքների նկատմամբ առաջնահերթության կարգը կգործի մինչև 2023 թվականի վերջ։ Այս ընթացքում մշտական հիմունքներով կատարվելու է նաև ցուցակի կիրառման մշտադիտարկում՝ վերջինիս ժամանակին արդիականացումն ապահովելու համար։

Հակաճգնաժամային փաթեթի կատարումը՝ ավելի կենտրոնանալով բիզնեսի աջակցության վրա, այն ապրանքների կատեգորիաների միասնական միջակայքի որոշման հաշվին, որոնց նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթության կարգով, նպաստում է ԵԱՏՄ երկրների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների աշխատանքի կայունության ապահովմանը, ներմուծվող ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավելու ժամկետների և գործարար համայնքի ծախսերի կրճատմանը, ինչպես նաև ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում մաքսային ձևականությունների պարզեցմանը։

Տեղեկանք

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածով նախատեսված մաքսային գործառնությունների կատարման առաջնահերթության կարգը կիրառելու համար արագ փչացման ենթակա ապրանքների կատեգորիաների ցանկը որոշվում է Հանձնաժողովի կողմից, իսկ մինչ այն որոշելը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ (ԵԱՏՄ ՄՕ 81-րդ հոդվածի 3-րդ կետ):