Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են ապրանքների ընդհանուր բորսայական շուկայում աճուրդների զարգացման ծրագիրը, որը մշակվել է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին համապատասխան:
Փաստաթուղթը բաղկացած է չորս բաժնից և ներառում է ընդհանուր դրույթներ, միջոցառումների համակարգ, իրականացման ապահովման մեխանիզմներ և ռեսուրսային ապահովում:
Ծրագիրը նախատեսում է երեք փուլ՝ ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման համար փաստաթղթերի մշակում, փորձնական նախագծերի իրականացում և իմիտացիոն աճուրդների անցկացում, ինչպես նաև մինչև 2029 թվականը բորսայական շուկայի լիարժեք գործունեության մեկնարկ:
Ծրագրում ներառված է 14 միջոցառում, այդ թվում՝ ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի, աճուրդների կազմակերպիչների և ենթակառուցվածքային կազմակերպությունների միջև համաձայնագրերի, Միության մարմինների ակտերի և աճուրդների կազմակերպիչների միջև արձանագրությունների մշակումը և ընդունումը: