Կարգը սահմանում է պետական հսկողության արդյունքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև ծագող վիճահարույց հարցերի քննարկման և կարգավորման ընթացակարգը:
Կապահովվի ստուգված փորձագիտական հանձնարարականների հիան վրա Միության տեխկանոնակարգերի պահանջների կատարման վերաբերյալ վարչական արձագանքման միջոցների հիմնավորվածության քննարկումը:
Սա կլինի ոչ պատշաճ իրավակիրառ պրակտիկայի դեմ պայքարի մեղմ նախադատական մեխանիզմ:
Դիմումի քննարկման արդյունքում ընդունված որոշումն օգտագործվելու է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ապրանքների նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում ձեռնարկվող միջոցներին առնչվող միասնական մոտեցում ապահովելու համար:
ԵՏՀ որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նշված ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության (հսկողության) իրականացման սկզբունքների ու մոտեցումների մասին 2021 թվականի փետրվարի 16-ի համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ հաստատված Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.7.3-րդ կետի իրականացման շրջանակներում: