Ավիաշինության ԵՏեխՀ (Եվրասիական տեխնոլոգիական հարթակ) ստեղծման պաշտոնական նախաձեռնողը «Արդյունաբերության զարգացման իրավասությունների կենտրոն» Ռուսաստանի Դաշնության ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունն էր: Ավիաշինության ԵՏեխՀ համահիմնադիրներ են դարձել Բելառուսի Հանրապետության N 558 ավիանորոգման գործարանը և Ղազախստանի Հանրապետության «Ղազախստանի ավիացիոն արդյունաբերություն» սահմանափակ պատասխանատվությամբ գործընկերությունը:
«Սա կարևոր իրադարձություն է, որը, ըստ էության, սկիզբ է դնում եվրասիական պաշտոնական բանակցային հարթակի ձևավորմանը, որը իրավասու է մշակել համախմբված ոլորտային նախաձեռնություններ և առաջարկներ ավիաշինության գրեթե ցանկացած հրատապ խնդրի լուծման համար՝ թե՛ արդյունաբերության ոլորտում կոոպերացիայի տեսանկյունից, թե՛ նորարարությունների, գիտության և կրթության, վերջնական արտադրանքի ֆինանսավորման և առաջմղման մեխանիզմների, ինչպես նաև իրավաստեղծ նախաձեռնությունների կողմից, - ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։ - Միևնույն ժամանակ, սա Միության տարածքում նորարարական գործունեության համակարգման արդեն ստուգված և բավականին լավ գործող մեխանիզմ է, ԵԱՏՄ-ում կոոպերացիայի գնացքաքարշը»:
Արտակ Քամալյանի խոսքով՝ նոր տեխնոլոգիական հարթակի նպատակն է ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի (բիզնեսի, գիտության, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների) արդյունավետ փոխգործակցությունը Միության պետությունների ներուժի միավորման հիմա ն վրա՝ ազգային բարձր տեխնոլոգիական ավիացիոն արդյունաբերության փոխշահավետ նորարարական համալիրի խթանման, առևտրային տեխնոլոգիաների ստեղծման, նորարարական և մրցունակ արտադրանքի ձեռնարկությունների զարգացման համար:
Տեղեկանք
ԵՏեխՀ-ի ստեղծման մասին հիմնադիր համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի հուլիսի 4-ին Արդյունաբերական քաղաքականության խորհրդի 4-րդ նիստի շրջանակներում՝ անդամ պետությունների արդյունաբերության նախարարների և Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ա. Ռուսկիխի ներկայությամբ:
«Քաղաքացիական ավիաշինություն» ԵՏեխՀ-ի ստեղծումը նախատեսված է ԵԱՏՄ երկրներում քաղաքացիական ավիաշինության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնման 2022-2023 թվականների ճանապարհային քարտեզով։
Եվրասիական տեխնոլոգիական հարթակները կատարում են գիտական կազմակերպությունների (ԳՀԻ, բուհեր), արդյունաբերական ձեռնարկությունների, ընկերակցության ջանքերը համախմբող ոլորտային խորհրդատվածան մարմինների դերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ և իրավասու պետական մարմինների, զարգացման ինստիտուտների և այլ շահագրգիռ սուբյեկտների մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, ԵՏեխՀ-ներն ունեն ոլորտային խնդիրների լուծման շրջանակներում ցանկացած բնույթի նախաձեռնությունների մշակման լայն լիազարություններ՝ սկսած գիտությունից, մասնագետների պատրաստումից, գիտական մշակումներից և նորարարություններից մինչև ոլորտի ընթացիկ արդիական խնդիրները՝ եվրասիական ինտեգրման բաղադրիչի տեսանկյունից: