ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում մրցակցության վիճակի նկատմամբ վերահսկողության ոլորտում արհեստական բանականության օգտագործման մոտեցումները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության մրցակցային իրավունքի և հակամենաշնորհային կարգավորման կենտրոնի և Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային բլոկին կից արհեստական բանականության հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստը:

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ եվրասիական «հնգյակի» երկրների համար հատկապես կարևոր նիստի թեման՝ «Արհեստական բանականություն. կարգավորման և ԵԱՏՄ-ում մրցակցության վիճակի նկատմամբ վերահսկողության ոլորտում օգտագործման մոտեցումներ»:

«Արհեստական բանականությունը հակամենաշնորհային մարմինների համար միաժամանակ կարգավորման օբյեկտ է և վերահսկողության արդյունավետ գործիք: ԱԲ տեխնոլոգիաները պետք է ներդրվեն եվրասիական տնտեսական տարածքում հակամենաշնորհային կարգավորման պրակտիկայում փորձագիտական համայնքի հետ համատեղ», - նշել է Մաքսիմ Երմոլովիչը:

Միջոցառման մասնակիցները նաև փոխանակել են հակաիրավական հակամրցակցային պրակտիկաների հայտնաբերման համար ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձը, քննարկել ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում արհեստական բանականության հիման վրա մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության մեթոդաբանական հիմքը և գործիքները:

Վերահաստատվել է ընդհանուր հետաքրքրվածությունը ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի և ԱԲ տեխնոլոգիաների մշակման և օգտագործման գործշում մասնագիտացված փորձագետների փոխգործակցության հարցում: Դա անհրաժեշտ է հակամենաշնորհային կարգավորման ոլորտում արհեստական բանականությունը կիրառելիս միտումների և հիմնախնդիրների հետագա հայտնաբերման համար:

 

Скачать исходники фотографий