ԵՏՀ-ում քննարկել են առևտրային համաձայնագրերով գործընկեր երկրների շուկաներ դեղագործական արտադրանքի արտահանման ընդլայնումը
29.10.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի հովանու ներքո աշխատանքային հանդիպում է ունեցել դեղագործական բիզնեսի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երրորդ երկրների շուկաներում արտադրանքի առաջմղման և առկա առևտրային խոչընդոտների վերացման հարցեր:

«Մեզ համար կարևոր է փոխգործակցություն իրականացնել գործարար շրջանակների հետ՝ գործընկերների հետ աշխատանքի ուղղությունները որոշելու համար, որպեսզի արդյունքում հասնենք առավելագույն արդյունքի, որը կարտահայտվի Եվրասիական տնտեսական միության երկրների արտադրանքի մատակարարումների աճով և ընդհանուր առմամբ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ: Նշված արտադրանքի մասով արտաքին շուկաներում խոչընդոտների վերացման աշխատանքը համապատասխանում է ինչպես Միության անդամ պետությունների միջև գործող իրավական բազային, այնպես էլ երրորդ երկրների հետ նրա առևտրային համաձայնագրերին», — նշել է ԵՏՀ նախարարը:

Առկա հիմնական խոչընդոտների թվում պրոֆիլային ձեռնարկատիրական համայնքի ներկայացուցիչները նշել են օտարերկրյա պետություններում դեղագործական արտադրանքի և բուժապրանքների գրանցման երկարատև և բարդ լինելը: Նրանց կարծիքով՝ նպատակահարմար է քննարկել այն թեթևացնելու վերաբերյալ նրանցից մի մասի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցը: Համապատախսան դիրքորոշումները կմշակվեն ԵՏՀ առևտրային բլոկի կողմից:

 

Скачать исходники фотографий