Քննարկման գլխավոր թեման էր ճգնաժամային գործոնների ազդեցության թակ ԱԱՀ կիրառումը։ Դրանք են, առաջին հերթին, արտակարգ կլիման և բարդ աշխարհագրական պայմանները, կոնֆլիկտների գոտիները և ռադիոէլեկտրոնային ճնշումը (ՌԷԲ), կապի սահմանափակ ենթակառուցվածքը և տեխնածին խանգարումները։
«ԵԱՏՄ տարածքում անօդաչու ավիացիոն համակարգերի կիրառմամբ ծառայությունների ընդհանուր և անվտանգ շուկայի ձևավորումը հնարավոր չէ առանց դրանց շահագործման բարդ պայմանների ամբողջ սպեկտրը հաշվի առնելու։ Մեր նպատակն է կոնկրետ առաջարկներ նախապատրաստել անդամ պետությունների համակարգված գործողությունների, միջազգային կազմակերպությունների փորձի և Միության իրավունքի գործիքների հիման վրա», — ընդգծել է ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության տնօրեն Ռուստան Ջենալինովը։
Փորձագետները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային պրակտիկային։ Կլոր սեղանի մասնակիցները նշել են ԻԿԱՕ ստանդարտները ԵԱՏՄ ավիաշուկայի կարիքներին ադապտացնելու առաջնահերթությունները։ Առաջարկվել են նաև ֆորս մաժորային իրավիճակներում անօդաչուների անդրսահմանային թռիչքների ժամանակ մասնակից երկրների գերատեսչությունների օպերատիվ փոխգործակցության մեխանիզմներ։
Հանդիպմանը մասնակցել են պետական իշխանության մարմինների, ավիացիոն մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ, որոնք սահմանել են բարդ և ոչ ստանդարտ պայմաններում դրոնների շահագործման համատեղ մոտեցումները։